Հայաստանի ԱԱՊ-ը պատրաստվում է 2013-ին միջազգային «Ներդրումային համաժողովի» անցկացմանը

Հայաստանի ԱԱՊ-ը պատրաստվում է 2013-ին միջազգային «Ներդրումային համաժողովի» անցկացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) պատրաստվում է «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում միջազգային «Ներդրումային համաժողովի» անցկացմանը: Այդ մասին Երևանում դեկտեմբերի 13-ին հաղորդել է Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի համակարգող Վլադիմիր Ամիրյանը: «Ներկա պահին մենք հավաքում ենք ներդրումային ծրագրեր, որպեսզի հետագայում ներկայացնենք դրանք ներդրողներին»,- ասել է նա:

Նրա խոսքով, համաժողովում նախատեսվում է 30-50 եվրոպական կազմակերպությունների մասնակցությունը: Միջոցառման շրջանակներում պլանավորվում են հայ և եվրոպացի ձեռնարկատերերի հանդիպումներ, ովքեր կկարողանան քննարկել հետագա համագործակցության հարցերը:

Հայաստանի ԱԱՊ-ն իրագործում է «Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագիրը 2011-ից Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ ԵՄ մերձեցմանը:

2012-ից ծրագրի շրջանակներում Հայաստանի ԱԱՊ-ն իրագործել է «Twinning» բաղադրիչը` միջազգային համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության համար: Այդ նպատակով անցկացվել են սեմինարներ և հանդիպումներ Իսպանիայի, Հունգարիայի և Լեհաստանի ԱԱՊ ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---