ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Միլի մեջլիս ներկայացված Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ զեկուցող Գորան Լենմարկերի առաջարկներում կան շատ պահեր, որոնց հետ Ադրբեջանը համձայն չէ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ, պատգամավոր Էլդար Իբրահիմովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքվի դժգոհությունը հարուցած առաջին ասպեկտը եղել է այն, որ չի նշվել «ագրեսոր կողմը»: «Ադրբեջանական պատվիրակության դիրքորոշումը այն է, որ հուլիսի սկզբին ԵԱՀԿ վաշինգթոնյան հանդիպման, ինչպես նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվի նման բանաձեւ, ըստ որի Հայաստանը կճանաչվի ագրեսոր եւ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ ռեժիմը կանվանի անջատողական: Սակայն զեկույցից երեւում է, որ ԵԱՀԿ-ն ձեռնպահ է մնում Ադրբեջանի նմանատիպ տեսակետից»,-ընդգծել է Է.Իբրահիմովը: Նրա խոսքերով, այդ պատճառով ղարաբաղյան խնդրի ընդգրկման հարցը ԵԱՀԿ ամենամյա հանդիպման օրակարգում դեռեւս լուծված չէ: Այդ պատճառով օրակարգում նրա ընդգրկումը կախված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: «Կազմակերպությունում այն կարծիքն է ստեղծվել, թե ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սակայն, ցավոք, Մինսկի խումբը չի ձգտում կարգավորել հակամարտությունը»,- նշել է Է.Իբրահիմովը: Նա նշել է, որ ղարաբաղյան խնդրի ընդգրկման հարցը ԵԱՀԿ ամենամյա հանդիպման օրակարգում կպարզաբանվի կազմակերպության բյուրոի նիստից հետո, որը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին Կոպենհագենում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---