ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԶԳԱԼԻ ԱՃ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԴԵՊՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային դիլերները կանխատեսում են դոլարի փոխարժեքի զգալի աճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դեպքում: Ըստ որում, ձեռնպահ մնալով հատման գծի հնարավոր մակարդակը նշելուց` նրանք ընդգծել են, որ տատանումները կլինեն կտրուկ: Այդ դեպքում, նրանց կարծիքով, Կենտրոնական բանկը մինչ երկրորդ փուլի սկիզբը` երկու շաբաթվա ընթացքում, կանցկացնի ինտերվենցիա, որի ծավալը բանկային դիլերները դժվարացել են հաղորդել: Այսօր դոլարի միջին փոխարժեքը Հայաստանի մանրածախ արժութային շուկայում, համեմատաբար բարձրացել է, հասնելով 1 դոլարի դիմաց 590 դրամի:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---