Չինաստանի կոմունիստները սատարում են ՀՀԿ-ին

Չինաստանի կոմունիստները սատարում են ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - ՀՀԿ համագումարին ելույթ է ունեցել Չիանաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ պարոն Ցյան Նայչենը, որն համագումարի մասնակիցներին է ուղղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ուղերձը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է . «ՀՀ և ՀՀԿ հարգարաժան նախագահ Սերժ Սարգսյան, թույլ տվեք ՉԿԿ ԿԿ- ի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀԿ 14-րդ համագումարի կապակցությամբ և մաղթել Ձեր կուսկացությանը մեծ հաջողություններ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և հզորացման պատվաբեր գործում:

Այս տարի մենք նշում էինք Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում և խորանում են բոլոր բնագավառներում` հումանիտար, տնտեսական, գիտատեխնիկական:

Չինաստանը պատրաստ է Ձեզ հետ միասին ապագայում ևս խորացնել այս բարեկամական հարաբերությունները: Որպես իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության, տնտեսական զարգացման և մարդկանց բարեկեցուցությունը բարձրացնելու գործում: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում իր համագործակցոթյունն ու բարեկամությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:

Եվ մենք պատրաստակամ ենք ապագայում ևս շարունակել այս ջերմ և փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի կարողանանք բազմակողմանիորեն աջակցել մեր պետությունների միջև հարաբերությունների խորացմանը: Լիարժեք հաջողությոններ ենք մաղթում ՀՀԿ համագումարին:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում և հզորություն, իսկ հայ ժողովրդին` երջանկություն և բարեհաջողություն:

Հավերժ բարեկամություն մեր երկրներին և ժողովուրդներին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---