Լևոն Շիրինյանն ընդդիմության մասին. Նեղացած են-նեղացած չեն, պիտի համախմբվեն

Լևոն Շիրինյանն ընդդիմության մասին. Նեղացած են-նեղացած չեն, պիտի համախմբվեն

PanARMENIAN.Net - Ժամանակը սուղ է, ընդդիմությունը պիտի համախմբվի ու թեկնածու առաջադրի: Կարծիքը քաղաքագետ Լևոն Շիրինյանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ նաև ասաց. «Կարծր դիրքորոշումները, ամբիցիաները մի կողմ պիտի դնեն ու փոխզիջման, կոնսենսուսի գան: Հիմա գոնե ապագայի սաղմեր պիտի դնեն, հակառակ դեպքում հաջորդ ընտրությունների ելքն էլ կանխորոշված է»:

Քաղաքագետի խոսքով, դաշտը տրոհվել, ոչնչացել է: Նեղացած են-նեղացած չեն, ով է հանճարեղ, ով` ոչ, ընդդիմադիրները մի կողմ պիտի դնեն ու քաղաքական գործընթացներին տեր լինեն` այսօրվա ճգնաժամը կարող է նոր սկիզբ լինել:

Ապագայի թեման շարունակելով` Լևոն Շիրինյանն անդրադարձավ քաղաքական գործիչների սերնդափոխությանը: «ՀՀՇ-ի և «Ղարաբաղ Կոմիտեի» շրջագծից պիտի դուրս գանք, նոր մարդիկ են պետք` նոր աշխարհայացքով: Այսօրվա քաղաքական գործիչներն իրավունք չունեն իրենցից հետո ամայություն թողնելու: Վրաստանում, Ադրբեջանում այդ գործընթացն ավելի հաջող է կազմակերպվել», - ասաց քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---