Արմեն Աշոտյան. Մենք պայքարում ենք ՀՀ քաղաքացիների սրտերի և ուղեղների համար

Արմեն Աշոտյան. Մենք պայքարում ենք ՀՀ քաղաքացիների սրտերի և ուղեղների համար

PanARMENIAN.Net - Եթե ոմանց համար նախագահական ընտրություններն ինտրիգ են և սեփական ամբիցիաները դրսևորելու հնարավորություն, ապա ՀՀԿ-ի և իր թեկնածու Սերժ Սարգսյանի համար, նախևառաջ, հնարավորություն հերթական անգամ երկխոսության մեջ մտնել սեփական ժողովրսի հետ, հաշվետու լինել կատարած աշխատանքի համար, անկեղծորեն պատմել եղած խնդիրների մասին և լուծումներ առաջարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: «Ասօր դաշտում արժանի ընդդիմադիր թեկնածու չտեսնելու մոտեցումները չեն կարող խանգարել մեր ընտրարշավին: Մենք չենք պայքարում այլ թեկնածուների դեմ, մենք պայքարում ենք ՀՀ քաղաքացիների սրտերի և ուղեղների համար: Հերթական անգամ փորձելու ենք ստանալ իրենց վստահության քվեն՝ երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար»,- ասաց ԿԳ նախարարը: Անդրադառնալով ՀՀԿ թեկնածուի կարգախոսին՝ «Դեպի ապահով Հայաստան», Արմեն Աշոտյանը նկատեց, որ դա ՀՀԿ-ի կարգախոսների շարունակությունն է: Այն արտահայտում է ՀՀԿ-ի գաղափարներն ու ցանկությունները: «Մեր նոր կարգախոսը չի նշանակում, որ մենք մոռանում ենք անցյալը: Մեր ամբողջ գործունեությունը տրամաբանորեն շաղկապված և հաջորդականության վրա խարսխված քաղաքական գործողությունների շղթա է: «Դեպի ապահով Հայաստան»-ը իր մեջ կրում է «Առաջ Հայաստան»-ը, «Հավատանք, որ փոխենք»-ն ու «Քեզ համար Հայաստան»-ը,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---