Սիրիայի փոխնախագահ. Հակամարտության կողմերից ոչ մեկն ի զորու չէ հաղթել պատերազմում

Սիրիայի փոխնախագահ. Հակամարտության կողմերից ոչ մեկն ի զորու չէ հաղթել պատերազմում

PanARMENIAN.Net - Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ Շարաան հայտարարել է, որ սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկն ի զորու չէ հաղթանակ տանել պատերազմում: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով Al Akhbar լիբանանյան թերթը:

Պաշտոնյայի խոսքով, ընդդիմությունը «չի կարող հավակնել Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի դերին» և նույնիսկ միավորվելով չի կարող լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով:

Միաժամանակ, նա խոստովանել է, որ իշխող «Բաաս» կուսակցությունը չի կարող հասնել փոփոխությունների առանց նոր գործընկերների», իսկ կառավարական զինված ուժերը` հակամարտության լիակատար ավարտին:

Ալ Շարաան նշել է, որ իրավիճակն օրեցօր վատանում է և հակամարտության ռազմական ու քաղաքական լուծումն անհասանելի է դառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---