«Մթնշաղ» սագայի վերջին սերիան չի ցուցադրվի Երևանում (վիդեո)

«Մթնշաղ» սագայի վերջին սերիան չի ցուցադրվի Երևանում

PanARMENIAN.Net - «Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում չի կայանա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին կինոթատրոնից, կան ֆիլմը Հայաստան բերելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ, որոնք չեն կարող բարձրաձայնել: Սպասվում էր, որ «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 22-ին, որից հետո ցուցադրությունը հետաձգվել էր մինչև դեկտեմբեր: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը եզրափակում է աղմակահարույց ֆիլմաշարը: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Լոնդոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---