Ցուցարարները քարեր են նետել Թունիսի նախագահի ուղղությամբ

Ցուցարարները քարեր են նետել Թունիսի նախագահի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ցուցարարները Սիդի Բուզիդ քաղաքում քարեր են նետել Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի և խորհրդարանի նախագահ Մուստաֆա բեն Ջաֆարի ուղղությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հերթական անկարգություններն են սկսվել Թունիսում, երբ նախագահը ելույթ է ունեցել հեղափոխության երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Այդպիսով մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների քաղաքականությունից: Ոչ նախագահը, ոչ խոսնակը չեն տուժել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---