BND. Սիրիական իշխանությունները չեն պատրաստվում քիմիական զենք կիրառել

BND. Սիրիական իշխանությունները չեն պատրաստվում քիմիական զենք կիրառել

PanARMENIAN.Net - Սիրիական ռեժիմը ներկայումս չեն պատրաստվում քիմիական զենք կիարռել գրոհայինների խմբավորումների դեմ: Համաձայն BND-ի տվյալների, հետախուզական արբանյակների միջոցով սիրիական արսենալներում ակտիվությունը գրանցած պայմանավորված է անվտանգության միջոցների ընդունման անհրաժեշտությամբ:

Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերը նախորդ շաբաթ կայացած գաղտնի ժողովի ժամանակ քիմիական զենքի սիրիական պահուստները գնահատել է 1000 տոննա:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---