ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններն առաջին հերթին միտված են կարգավորելու մեր ներքին կյանքը:Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մեր նպատակն այն չէ, որ օրինակելի ընտրություններ անցկացնելու միջոցով արժանանանք միջազգային հանրության գովասանքին: Այդ ընտրություններն առաջին հերթին մեզ են հարկավոր: Եթե դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, իսկ ես համոզված եմ, որ կհամապատասխանեն, շատ ավելի լավ: Բայց նորից եմ ուզում ընդգծել` դա մեր ներքին կյանքի կարգավորման խնդիրն է, եւ այդ պատճառով է կարեւոր ընտրությունների հաջող, թափանցիկ եւ ժողովրդավարական ընթացքը»,-նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների մասնակցության խնդրին, անշուշտ, մենք հրավիրել ենք դիտորդներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններից, ոչ կառավարական կազմակերպություններից: Հրավիրվածներից շատերը արդեն իսկ իրենց համաձայնությունն են տվել գալու եւ դիտորդական առաքելություն իրականացնելու ԼՂՀ-ում: «Հրավիրված երկրների աշխարհագրությունը շատ լայն է` այստեղ ներկայացված կլինեն եւ ԱՊՀ երկրները, եւ Եվրոպան, եւ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ իսլամական աշխարհի երկրները»,-ամփոփել է նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---