Թուրքիան պատրաստվում է կառուցել տիեզերակայան, որպեսզի ինքնուրույն արբանյակներ արձակի

Թուրքիան պատրաստվում է կառուցել տիեզերակայան, որպեսզի ինքնուրույն արբանյակներ արձակի

PanARMENIAN.Net - Թուրքիան պլանավորում է տիեզերակայան կառուցել արբանյակների գործարկման համար, ասել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չորեքշաբթի օրը հաղորդում է Sabah թերթը: «Աշխարհում տիեզերակայաններ ունեն ընդամենը 11 երկրներ: Երկրորդ հետախուզական արբանյակի գործարկումից հետո Թուրքիան ձեռնամուխ կլինի իր տարածքում տիեզերակայանի ստեղծմանը»,- ասել է նա:

Նրա խոսքով, Թուրքիայի Göktürk-2 երկրորդ հետախուզական արբանյակի արձակումը ցույց է տալիս, թե երկիրը որքան է զարգացրել աիվատիեզերական արդյունաբերությունը:

Էրդողանը նշել է, որ Göktürk-2 արբանյակը, որի ստեղծման վրա Թուրքիան ծախսել է 140 մլն լիր, նախատեսված է 5-ամյա օգտագործման համար:

Նախօրեին կայացել է Göktürk-2 հետախուզական արբանյակի արձակումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---