ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Փարիզում հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Պրագյան գործընթացի շրջանակներում անցկացված հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին առնչվող հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---