«Ժողովուրդ». Մաքսիմ Հակոբյանը «ճամբարափոխ» կլինի, եթե անգամ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա

«Ժողովուրդ». Մաքսիմ Հակոբյանը «ճամբարափոխ» կլինի, եթե անգամ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը մշտապես եղել է Կոմունիստական կուսակցության անդամ և չի փոխում կուսակցական պատկանելությունը: «Թերթի հարցին, թե ինչու է մշտապես ՀՀԿ-ի թեկնածուներին սատարել և այժմ էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար է աշխատում, ասաց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ լինի: Մեր երկրի կառուցման, հզորացման համար կանգնած է ՀՀԿ-ն, վաղը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուս օրը՝ ՕԵԿ-ը, մյուս օրն էլ չգիտեմ ով: Ես էն կուսակցության կողքին եմ, որը ճիշտ քաղաքականություն է տանում մեր երկրի զարգացման ու մեր երկրի ապագայի համար»:

Հակոբյանը նաև նշեց, որ եթե անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա, ինքը «ճամբարափոխ» կլինի. «Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, որ մեր ժողովուրդն իրա հետևից գնա, այո՛, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել»»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---