Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը21 դեկտեմբերի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: 2013-ի Հայաստանի համախմբված պետբյուջեի եկամուտները պլանավորվում են 1 տրիլիոն 32.7 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 152.5 մլրդ դրամի: 2013-ին հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ստացումները նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով ավելի է, քան 2012-ին պլանավորված ցուցանիշը: Դեֆիցիտը կկազմը 119.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2.6 տոկոսը: Գնաճի 12-ամսյա ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի սահմաններում, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |