ԶԼՄ. Սիրիական իշխանությունները գնդակոծել են ընդդիմության դիրքերը «Սկադ» հրթիռներով

ԶԼՄ. Սիրիական իշխանությունները գնդակոծել են ընդդիմության դիրքերը «Սկադ» հրթիռներով

PanARMENIAN.Net - Սիրիական իշխանությունները կրկին գնդակոծել են երկրի հյուսիսում գտնվող ընդդիմության ուժերի դիրքերը «Սկադ» բալիստիկ հրթիռներով, հաղորդում է «Էյ-Բի-Սի նյուզ» ամերիկյան ռադիոկայանը` մեջբերելով Պենտագոնում տեղեկատվական աղբյուրները:

Ըստ ունեցած տվյալների, հրթիռներն արձակվել են Դամասկոսից Հալեպ քաղաքի մոտ գտնվող թիրախների վրա անցած օրվա ընթացքում: Ընդամենն արձակվել է 4-6 «Սկադ»: Միաժամանակ, հրթիռները չեն ունեցել թունավոր նյութեր պարունակող մարտագլխիկներ:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունները, սակայն ասել է, որ «մենք գիտենք, որ սիրիական ռեժիմն օգտագործում է «Սկադ» հրթռիները հակամարտության ընթացքում և դա շարունակվում է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---