«Եթե բոլորը...» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների համառոտ ցուցակում

«Եթե բոլորը...» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների համառոտ ցուցակում

PanARMENIAN.Net - Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հրապարակել է այն 9 ֆիլմերի ցուցակը, որոնք հավակնում են «Օսկարի» «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ցուցակում չի ընդգրկվել Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը...» ֆիլմը, որը ռուս-հայկական համագործակցության արդյունք է: Ֆիլմի գաղափարը Միքայել Պողոսյանինն է, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է: Հավակնորդների երկար ցուցակում ներառված էր նաև Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը, որը նույնպես չի ընդգրկվել հրապարակված ցուցակում: Ցուցակում, ընդհանուր առմամբ, ընդգրկված էր 71 աշխատանք:

Հավակնորդների թվում են Միխաել Հանեկեի «Սերը», կանադացի Կիմ Նգուենի «Պատերազմի վհուկը», չիլիացի Պաբլո Լարրաինի «Ոչ»-ը: Ներկայացված են նաև Արսելի «Թագավորական սիրավեպը», ֆրանսիացի Տոլեդանոյի «1+1», իսլանդացի Կորմակուրի «Անդունդը», Ռոննինգի «Կոն-Տիկին»: Եզրափակում են ցանկը Մանգիուի «Բլուրներից այն կողմ» և Ուրսուլա Մայերի «Քույրը» ֆիլմերը: Երկրորդ փուլում կինոակադեմիկոսները կընտրեն չորս հավակնորդներին: «Օսկարի» հավակնորդների վերջնական ցուցակը հայտնի կլինի 2013-ի հունվարի 10-ին: Փետրվարի 24-ին կայանալիք 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կվարի Սեթ Մաքֆարլեյնը: Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի 225 երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---