Խուան Մարտին Դել Պոտրո. Դեռ չեմ որոշել՝ արդյոք խաղալու եմ Դևիսի գավաթում Գերմանիայի հավաքականի դեմ

Խուան Մարտին Դել Պոտրո. Դեռ չեմ որոշել՝ արդյոք խաղալու եմ Դևիսի գավաթում Գերմանիայի հավաքականի դեմ

PanARMENIAN.Net - Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն դեռ չի որոշել արդյոք խաղալու է Դևիսի գավաթում Գերմանիայի հավաքականի դեմ, որի հետ խաղը տեղի կունենա 2013թ. փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում:

«Ես գերազանց հարաբերություններ ունեմ թիմի անդամների հետ, սակայն դեռ չեն որոշել խաղալու եմ Գերմանիայի հավաքականի դեմ, թե ոչ: Առաջիկա օրերին հանդիպելու եմ Արգենտինայի հավաքականի ավագի հետ և ընտրություն անի և կանեմ իմ ընտրությունը»,-մեջբերում է Դել Պոտրոյին ամերիկյան ESPN կայքը:

Իր մասնակցությունը խաղին հաստատել են Դավիթ Նալբանդյանն ու Խուան Մոնակոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---