Լևոն Զուրաբյան. Մեր ախոյանը դաժան է ու ցինիկ

Լևոն Զուրաբյան. Մեր ախոյանը դաժան է ու ցինիկ

PanARMENIAN.Net - Կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀՇ 17-րդ համագումարը: «Այս իշխանությունները դաժան են, ցինիկ և ընդունակ ամեն ստորության»,- ողջույնի ելույթում հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ իշխանությունը պահելու համար երկրի ղեկավարները պատրաստ են ամեն քայլի: «Եթե պետք է իշխանությունը պահել՝ նրանք պատրաստ են 10 մարդ սպանել, 150 քաղբանտարկյալ պահել, քանդել տնտեսությունը: Եթե պետք է գաղտնալսում անել, դա էլ կանեն: Սա դաժան ցինիկ ախոյան է»,- նկատեց Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը կարողացել է հինգ տարվա ընթացքում ստեղծել դիմադրության շարժում: «Եկեք պահպանենք և միասնական լինենք: Մեր ախոյանի դեմ պայքարելու համար մեզ պետք է միասնություն և ուժերի համախմբում»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանն իր ելույթն ավարտեց «Պայքար, պայքար մինչև վերջ» վանկարկումով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---