ՌԴ ԱԳՆ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՉՊԵՏՔ Է ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «խորհրդարանական ընտրությունների» առնչությամբ կցանկանայինք նշել հետեւյալը:Ինչպես հայտնի է, Մոսկվան հետեւողականորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես եւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերն ու սկզբունքները: Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Մեր համոզմամբ, նրա ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման, Մինսկի գործընթացի բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում: Մոսկվայում գտնում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չպետք է կախման մեջ լինի Ղարաբաղում այս կամ այն ընտրությունների անցկացումից: Հատկապես կցանկանայինք նշել, որ ընտրություններին որպես դիտորդ հանդես եկած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լեռնային Ղարաբաղում են գտնվել սեփական նախաձեռնությամբ եւ բացառապես անձնական կարգավիճակով: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության իր գործընկերների հետ (ԱՄՆ, Ֆրանսիա) սերտ համագործակցությամբ նա հետագայում եւս ակտիվորեն օգնելու է ադրբեջանցիներին եւ հայերին` հակամարտության կարգավորմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար»;
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---