ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ լուրերը

ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ լուրերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Սիրիային սպառազինություն չի մատակարարում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է Ռոսբալթը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այս ոլորտում միջազգային պայմանավորվածություններ չի խախտում:

Դեկտեմբերի 24-ին The Guardian պարբերականը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Ռուսաստանը նախագահ Բաշար Ասադի ռեժիմին սպառազինություն է տրամադրում հակամարտության հենց ամենասկզբից:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---