Սիրիական ընդդիմությունը կարծում է, որ Բաշար Ասադը չի կարող մինչև 2014թ իշխանությունը պահել իր ձեռքում

Սիրիական ընդդիմությունը կարծում է, որ Բաշար Ասադը չի կարող մինչև 2014թ իշխանությունը պահել իր ձեռքում

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը հերքել է ճգաժամի հարթման բոլոր ծրագրերը, որոնցով նախատեսվում է, որ Բաշար Ասադը կշարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը մինչև 2014թ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդը` «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում:

Համաձայն ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ քաղաքական հարթակից և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պաշտոնական Դամասկոսն այս հրապարակումները չի մեկնաբանել: Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիիի հետ հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը նպաստելու է խաղաղապահական ջանքերի հաջողությանը, որոնք «չեն խախտում երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը և ծառայում են սիրիացիների շահերին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---