«168 ժամ». ԲՀԿ-ականներն ասում են, որ Երևանի նոր քաղաքապետն իրենց կուսակիցն է լինելու

«168 ժամ». ԲՀԿ-ականներն ասում են, որ Երևանի նոր քաղաքապետն իրենց կուսակիցն է լինելու

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ տարածքային կառույցներից անդամների արտահոսք է սկսվել: «168 ժամ» -ը գրում է.

«ԲՀԿ-ի հատկապես մարզային կառույցների պատասխանատուները, ովքեր մշտապես համագործակցել են ՀՀԿ-ական մարզպետների հետ, հիմա մտահոգված են, որ ընտրություններից հետո կարող է իրենց նկատմամբ «որս» սկսվել:

Մեր աղբյուրների համաձայն, մեծ թվով ԲՀԿ-ականներ «Բարգավաճ Հայաստանից» դուրս գալու դիմումներ են ներկայացրել, ինչը կուսակցության ղեկավարությունն առայժմ փորձում է կանխել տարբեր հիմնավորումներով ու խոստումներով:

ԲՀԿ-ի վերնախավի ներկայացուցիչները կուսակցության մարզային ու շարքային անդամներին փորձում են համոզել, որ նախագահական ընտրություններից հետո կուսակցությունը ոչ միայն կրկին կոալիցիայի մաս է դառնալու, այլև հաղթելու է 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններում և ունենալու է քաղաքապետ: Այս հիմնավորմամբ ԲՀԿ-ում ցանկանում են կանխել հատկապես այն կուսակցականների արտահոսքը, ովքեր այդ ուժին անդամակցել են բացառապես այն պատճառով, որ ԲՀԿ-ն իշխանության մաս է կազմել: Սակայն տատանվող ԲՀԿ-ականներին վստահություն են ներշնչում ոչ այնքան կուսակցության ղեկավարության հիմնավորումները, որքան այն, որ նրանց ներքին կարգով հրահանգ է իջեցվել` նախապատրաստել ընտրական հանձնաժողովներում վստահելի ԲՀԿ-ական ցուցակները, որոնք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---