Ըստ ընդդիմության, Սիրիայի կառավարությունը 18 անգամ քիմիական զենք է կիրառել

Ըստ ընդդիմության, Սիրիայի կառավարությունը 18 անգամ քիմիական զենք է կիրառել

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմադիրները դեկտեմբերի 25-ին հայտարարել են, որ Սիրիայի կառավարությունը 18 անգամ մարտական թունավոր նյութեր է կիրառել երկրի բնակչության դեմ, հայտնում է «Եդիոտ Ախրոնոտը»:

Ըստ այդ տեղեկությունների, գազը կիրառվել է Դամասկոսի մերձակայքում, Հոմսում, Համայում և Իդլիբում:

Ըստ ընդդիմության ներկայացուցչի, կառավարական բանակը նոր քիչ հայտնի թունավոր խառնուրդներ է օգտագործում:

Ավելի վաղ ընդդիմությունը հայտնել է, որ կիրառվում է Agent 15 գազը, որը ժամանակավոր կուրություն է առաջացնում, թուլություն, սրտխառնոց, սակայն սպանում է միայն բարձր խտության դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---