Տեղի է ունեցել ՕԵԿ վարչության անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ՕԵԿ վարչության անդրանիկ նիստը

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդրանիկ նիստը, որը ղեկավարել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Վարչությունը որոշել է 2013թ. նախագահական ընտրություններին ՕԵԿ մասնակցությունն ապահովելու և աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Խաչիկ Հարությունյանին:

Բաղդասարյանը շնորհավորել է գալիք Ամանորը. «Մենք 2013թ. ենք մտնում նոր ակնկալիքներով, նոր հույսերով ու ծրագրերով: Դրանք մենք կյանքի ենք կոչելու համատեղ պայքարով ու աշխատանքով, և, համոզված եմ, հաջողություն ենք ունենալու»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---