Ռուսաստանում մինչև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանվել 2014-ի ՕԽ տոմսերի վաճառքի կանոնները խախտելու համար

Ռուսաստանում մինչև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանվել 2014-ի ՕԽ տոմսերի վաճառքի կանոնները խախտելու համար

PanARMENIAN.Net - Դաշնության խորհուրդը հաստատել է 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների և մրցումների տոմսերի վաճառքի կանոնները խախտելու դեպքում մինչև 1 մլն ռուբլի տուգանք սահմանելու մասին օրենքը:

Սահմանվել է, որ մինչև 2014-ի մարտի 16-ը Օլիմպիադայի և Պարալիմպիադայի արարողությունների և սպորտային միջոցառումների ժամանակ մուտքի տոմսերի գները կորոշվեն Միջազգային օլիմպիական և Միջազգային պարալիմպիկ կոմիտեների համաձայնագրերով, հաղորդում է rsport.ru-ն:

Մուտքի տոմսերի վաճառքի կարգը խախտելու համար առաջարկվում է սահմանել վարչական տուգանք. քաղաքացիների համար` 5-10 տոմսերի արժեքի չափով, պաշտոնյաների և անհատ ձեռներեցների համար` 10-20 տոմսերի արժեքի չափով (50 հազար ռուբլուց ոչ պակաս), իրավաբանական անձանց համար` 500 հազարից 1 մլն ռուբլի:

Անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տուգանքի փոխարեն կարող է սպառնալ մինչև 90 օր գործունեության վարչական կասեցում:

Դաշնային օրենքն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 15-ից:

Կառավարությունը հնարավորություն ունի հյուրանոցային սպասարկման արժեքի պետական կարգավորում իրականացնել Կրասնոդարի երկրամասի տարածքում մինչև 2014-ի հուլիսի 1-ը: Հյուրանոցային սպասարկման արժեքը որոշվում է` ելնելով հյուրանոցների կարգից կամ տեղակայման այլ միջոցներից, որոնք անցել են դասակարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---