Հոգեբանը ընտրությունների մասին. Ընտրակաշառքի հույս ունեցողները կհիասթափվեն

Հոգեբանը ընտրությունների մասին.  Ընտրակաշառքի հույս ունեցողները կհիասթափվեն

PanARMENIAN.Net - Հոգեբան Կարինե Նալչաջյանը վերջին նախագահական ընտրություններից հետո տխուր հիշողություններ ունի, բայց այս ընտրությունների մասին ասում է, որ դրանք կլինեն վերջին 10 տարվա ամենաարդար ընտրությունները: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հոգեբանն ասաց. «Այս ընտրությունները յուրահատուկ են, քանի որ չունենք արտահայտված կառուցողական ընդդիմություն: Չկա այլընտրանք, հետևաբար բանակների չեն բաժանվի, ընտրակաշառքի հույս ունեցողներն էլ կհիասթափվեն:Թաղային հեղինակությունները առանձնապես անելիք չեն ունենա, ընտրված նախագահի ձեռքերը կապված չեն լինի, իրեն օգնողներին էլ պարտք չի ունենա»:

Հոգեբանի խոսքով՝ մարդիկ առանձնապես ոգևորված չեն, կրքեր չկան, ապակայունացնող տրամադրություններ՝ ևս: Առկախ է մնացել չառաջադրվածների հարցը.«Օդի մեջ մնացին այն մարդիկ, ովքեր Գագիկ Ծառուկյանին կամ Լևոն Տեր-Պետրոասյանին էին ընտրելու: Հիմա նրանք հուշումների են սպասում, բայց մեծ մասը հիասթափված է և հնարավոր է՝ այդ հուշումները չընդունի»,-ասաց Կարինե Նալչաջյանը : Նրա խոսքով ՝ կա չկողմնորոշվածների մեծ զանգված, չկա նաև թեկնածու , որը կաշխատի նրանց հետ: Քարոզարշավից այժմ արդեն շատ բան կախված չէ: Ընտրություններին մասնակցությունը թույլ կլինի:

Անակնկալներ չեն լինի. այս պահին դրա նախանշանները չկան, թեև ոչինչ բացառել չի կարելի:

Նալչաջյանն անդրադարձավ նաև պակաս հայտնի թեկնածուների առաջադրմանը.«Երկու տարբերակ կարող է լինել. այդ մարդկանց բերել են ինչ-որ ուժեր, որպեսզի ցույց տան, թե Հայաստանում դեմոկրատիա կա, այնպիսին, որ ով ցանկանում է կարող է առաջադրվել, կամ նրանք սեփական ամբիցիաներն են բավարարում, մարդն իրեն կարևոր է զգում, քնում-արթնանում է ու հայտնի դառնում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---