Արթուր Աբրահամը Նոր Տարին կդիմավորի Հայաստանում

Արթուր Աբրահամը Նոր Տարին կդիմավորի Հայաստանում

PanARMENIAN.Net - Սուպեր միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան, որպեսզի դիմավորի Նոր Տարին:

«Ամեն մենամարտից հետո ես պարտադիր գալիս եմ այստեղ, սակայն այս անգամ նաև եկա, որպեսզի ընկերներիս ու հարազատներիս հետ անցկացնեմ Ամանորը: Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ ու այսպիսի ուրախ տոներին այստեղ եմ լինելու»,- ասաց բռնցքամարտիկը:

Աբրահամը խոստովանեց, որ 2012 թվականն իր համար հաջող տարի էր` կարողացավ հաղթել Ռոբերտ Շտիգլիցին և տիրանալ չեմպիոնական գոտուն, ինչպես նաև հաջող պաշտպանել այն Մեհդի Բուադլայի հետ մենամարտում:

«Շատ կցանկանամ, որ 2013-ն էլ այնքան հաջող դասավորվեր ինձ համար, ինչպես 2012-ն էր: Իսկ մեր ժողովրդին ցանկանում եմ, որ նրանց բոլորի նպատակներն իրականանան, ինչ խնդիրներ դրել են իրենց առջև լուծեն: Թող հաջող տարի լինի բոլորի համար, և մեր հայ ազգն ապրի ուրախ օրեր»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Աբրահամը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---