2013թ. քաղաքապետարանը 505 մլն դրամ կհատկացնի մանկապարտեզների բարեկարգմանը

2013թ. քաղաքապետարանը 505 մլն դրամ կհատկացնի մանկապարտեզների բարեկարգմանը

PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզները կարող են համալրվել վարձակալված տարածքների ազատման հաշվին: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Քաղաքապետարանն ուսումնասիրել է մանկապարտեզների գերբեռնվածության հետ կապված խնդիրները և արդյունքները կամփոփի Ամանորից հետո: Չի բացառվում նաև նոր մանկապարտեզների կառուցում: Այսօր մայրաքաղաքում գործում են 159 մանկապարտեզներ, որոնք անվճար են գործում Երևանի գրանցում ունեցող երեխաների համար: Անվճար համակարգի ներմուծումից հետո մանկապարտեզներում երեխաների թիվը 24 հազարից հասել է 30 հազարի»,- նշեց նա` ընդգծելով, որ հենց դա էլ գերբեռնվածության հիմնական պատճառն է դարձել:

Անդրադառնալով երևանյան մանկապարտեզների պայմաններին` Սողոմոնյանն ասաց, որ 2013թ. Երևանի քաղաքապետարանը 505 մլն դրամ է հատկացրել 11 մանկապարտեզների գույքի գնման, 9-ի տանիքների վերանորոգման, իսկ 7-ում` սանհանգույցների վերանորոգման համար: «Նոյեմբերին մի շարք մանկապարտեզներում գույքի թարմացում է կատարվել. գնվել է 414 սեղան, 260 աթոռակ և 60 մահճակալ: Բացի այդ, 11 մանկապարտեզներում, հատկապես երիտասարդ ծնողների խնդրանքով երեխաների խնամքը երկարացվել է մինչև 19:30, որպեսզի նրանք կարողանան աշխատանքից հետո վերցնել երեխաներին»,- ասաց նա` հավելելով, որ Երևանի բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---