ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիմ Ջեյ Սապը (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է դեսպանին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման օրոք հայ-կորեական կապերում առաջընթացի նոր փուլ կարձանագրվի: Նախագահի խոսքով, թեեւ անցած տարում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, սակայն այդ ցուցանիշը դեռեւս փոքր է առկա հնարավորությունների համեմատ: Ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ հնարավորությունները լիարժեք իրացնելու ուղղությամբ: Իր հերթին, Կիմ Ջեյ Սապը կարեւորել է երկկողմ հարաբերություններում տնտեսական համագործակցությանը մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Ընդսմին, նա ավելացրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-կորեական հարաբերություններն ընդլայնելու գործում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---