Կորյուն Սողոմոնյանը 2013-ին բոլորին մաղթել է երջանկություն ու նպատակների իրականացում

Կորյուն Սողոմոնյանը 2013-ին բոլորին մաղթել է երջանկություն ու նպատակների իրականացում

PanARMENIAN.Net - Մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանի համար Ամանորը յուրահատուկ է նրանով, որ այդ ժամանակ մրցումներ և ուսումնամարզական հավաքներ չեն լինում և նա կարողանում է տանը լինել: Նա նաև ուրախ է, որ ազատվել է 2013 թվականի Հայաստանի առաջնությունից, և տոներին քաշին հետևելու անհրաժեշտություն չի լինի: «Ամենամեծ նվերն այս տարի ինձ և ընտանիքիս համար արդեն եղել է, ես կարողացել եմ Եվրոպայի առաջնությունում հաղթող դառնալ, դրանից ավելին չէի կարող սպասել: Բայց իմ հարազատներին այլ նվերներ ևս անելու եմ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Սողոմոնյանը:

2013-ը հարուստ է լինելու մարզական իրադարձություններով ու անցկացվելու է բռնցքամարտի և Եվրոպայի, և աշխարհի առաջնություն: Եվրոպայի չեմպիոնը շատ է ցանկանում մասնակցել դրանց և մեդալներ նվաճել: «Ես ձգտելու եմ առաջիկա 4 տարիների ընթացքում լավ ելույթ ունենալ և աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ դառնալ 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն»,- ասել է բռնցքամարտիկը:

Սողոմոնյանը բոլորին մաղթում է երջանկություն ու նպատակների իրականացում: Նա նաև շատ է ցանկանում, որ մարզիկները երբեք վնասվածքներ չստանան և կարողանան մեդալներ նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---