Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի![]() 27 դեկտեմբերի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Ջավախահայ քաղաքական գործչի փաստաբան Ստեփան Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Չախալյանի ազատ արձակման հավանականությունը: «Նման տեղեկության ես ևս տիրապետում եմ: Վահագն Չախալյանը մինչ հունվարի 1-ն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի, բայց տեղեկությունը դեռ պաշտոնական չէ», - ասաց Ստեփան Ոսկանյանը: ![]() ![]() Վահագն Չախալյան Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |