Բնապահպանության ոլորտից պետբյուջե է վերադարձվել 87 մլն դրամ

Բնապահպանության ոլորտից պետբյուջե է վերադարձվել 87 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2012-ին Հայաստանի բնապահպանության նախարարության տնօրինության տակ են գտնվել 3414 տնտեսվարող սուբյեկտներ 2011-ի 3369-ի փոխարեն, հաղորդել է գերատեսչության ղեկավար Արամ Հարությունյանը` հաշվետվություն ներկայացնելով ՀՀ կառավարությունում:

«Մեր հսկողությանը ենթակա վճարումները 2012-ին կազմել են 620.1 մլն դրամ, ընդ որում բնապահպանության համար վճարները կազմել են 377.5 մլն դրամ, բնօգտագործման համար`242.6 մլն դրամ` անցած տարվա համեմատ ապահովելով համապատասխանաբար 5.7 տոկոս և 30.6 տոկոս աճ»,- ասել է նա:

Ինչպես հաղորդել է Արամ Հարությունյանը, բնապահպանական տեսչության կողմից կիրառված պատիժների շնորհիվ Հայաստանի պետբյուջե է վերադարձվել 87 մլն դրամ 2011-ի 77.6 մլն դրամի համեմատ:

Հայաստանի բնապահպանության նախարարության համակարգում աշխատում են 16 կազմակերպություններ, որոնց հասույթը հաշվետու շրջանում կազմել է 931.4 մլն դրամ` 2011-ի համեմատ ապահովելով 8.5 տոկոս աճ:

Խոսելով այդ կազմակերպությունների կողմից վճարված հարկերի մասին` նախարարը հաղորդել է, որ հաշվետու շրջանում դրանք կկազմեն 133.1 մլն դրամ, իսկ տարեվերջին սպասվում է, որ ցուցանիշը կաճի մինչև 167.2 մլն դրամ:

Անդրադառնալով ոլորտի աշխատողների թվին` նախարարը հաղորդել է, որ նրանց թիվը ոչ միայն չի կրճատվել, այլ նաև ավելացել է 14-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---