ԱԳՈ ԽՈՒՄԲ. ԳՈՎԵԼԻ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - 2004 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած վերջին այցից հետո Հայաստանում առկա է առաջընթացը` հիմնականում շնորհիվ Վենետիկի հանձնաժողովի: Այս մասին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ագո խմբի ղեկավար, ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեները: Նրա խոսքերով` կարեւորն այն է, որ ՀՀ սահմանադրական փոփոխություններին վերաբերող բոլոր որոշումներն ընդունվել են ընդդիմության հետ մեկտեղ: «Հուսով ենք, որ եւ կոալիցիան, եւ ընդդիմությունը միաբան կլինեն, երբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվի, որը նոր ժողովրդավարական էջ կբացի երկրի պատմության մեջ»,-հայտարարել է Վեգեները: Նրա խոսքերով` գովելի է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պաշտպանել Սահմանադրությունը, վստահեցնել ժողովրդին, որ դա ամենալավ որոշումն է երկրի համար: Ինչպես նշել է Վեգեները, այս մասին Ռ.Քոչարյանը հայտարարել է ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, եթե ՀՀ սահմանադրության ընդունման առնչությամբ հանրաքվեի արդյունքը բացասական լինի` Վեգեները նշել է. «Ես ելնում եմ այն բանից, որ արդյունքները դրական կլինեն»: Ընդսմին, նա նշել է հարցերի այն խումբը, որոնք դեռեւս մշակման կարիք ունեն: Այսպես, առաջինը իշխանության երեք ճյուղերի միջեւ հավասարակշռության ապահովման հարցն է, դատարանների անկախության ապահովումը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության ներառումը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտգործնախարարին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումների եւ հեռանկարների մասին տեղեկատվություն տալու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---