Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտում լցվել է առաջին սառույցը

Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտում լցվել է առաջին սառույցը

PanARMENIAN.Net - Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտում լցվել է առաջին սառույցը և կատարվել է գծանշում: Այդպիսով, գրեթե ավարտվել է օբյեկտի նախապատրաստման շինարարական փուլը և սկսվել է բոլոր ինժեներային համակարգերի կարգավորման, մարզական շինությունները գալիք թեստային մրցումների համար պատրաստելու գործընթացը, այն է` մինչև 18 տարեկանների հոկեյի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա 2013-ի ապրիլի 18-28-ը Սոչիում:

«Բոլշոյ» սառցե պալատը Օլիմպիական հոկեյի համալիրի մաս է, որն իր մեջ ներառում է «Շայբա» սառցադաշտը և մարզական սահադաշտ` երկու հոկեյի դաշտերով:

«Բոլշոյ» սառցե պալատում կարող է տեղավորվել 12 000 հանդիսատես: Այստեղ տեղի կունենա տղամարդկանց Օլիմպիական մրցաշար, ինչպես նաև տափօղակով հոկեյի կանանց Օլիմպիական մրցաշարի եզրափակիչը, հաղորդում է Ռուսաստանի Հոկեյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---