ԶԼՄ-ներ. Սիրիական ՌՕՈւ երկու գեներալներ փախել են Թուրքիա

ԶԼՄ-ներ. Սիրիական ՌՕՈւ երկու գեներալներ փախել են Թուրքիա

PanARMENIAN.Net - Սիրիական ՌՕՈւ երկու գեներալներ փախել են Թուրքիա: Թուրքական իշխանությունները նրանց ուղարկել են ռազմական ճամբար, որտեղ գտնվում են այլ սիրիացի դասալիքներ, հայտնում է Associated Press-ը, թուրքական ԱԳՆ ներկայացուցիչների վրա հղումով: Ըստ գործակալության, գեներալները կարող էին փախչել Էլ Մաննահ ռազմակայանից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու:

Այլ աղբյուրներից այս տեղեկատվությունը չի հաստատվել: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում զինված հակամարտության սկզբից երկրից հեռացել են տասնյակ բարձրաստիճան զինվորականներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---