ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ 1 հուլիսի 2005 - 08:13 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Լիբանանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Մահմուդ Համմուդի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ եւ միջազգային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային զանազան ատյաններում փոխշահավետ գործակցության վերաբերյալ: Փոխշփումների ակտիվացման ուղղությամբ կարեւորվեց ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր խորհրդակցությունները` նախատեսված 2000թ. կնքված համապատասխան միջգերատեսչական արձանագրությամբ: Կողմերը բարձր են գնահատել երկու ժողովուրդների ավանդական սերտ կապերը եւ բարեկամությունը: Այնուհետեւ նախարարները ներկայացրեցին իրենց մոտեցումները միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես ՄԱԿ-ի բարեփոխումների եւ մերձավորարեւելյան զարգացումների շուրջ: Վարդան Օսկանյանն ընդհանուր գծերով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |