ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հնդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ նախարարը շնորհավորել է զրուցակցին նրա պաշտոնավարման կարճ ժամկետի ընացքում երկրի կայունությանը եւ խաղաղության պահպանմանը մեծապես նպաստելու, ինչպես նաեւ կարճ ժամանակում խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Թեեւ սա անցումային կառավարություն է եւ մոտ օրերս կձեւավորվի նորը, այնուամենայնիվ, վարչապետի հետ մտքերի փոխանակության ընթացքում վերահաստատվեց, որ ցանկացած լիբանանյան կառավարության օրոք կապահովվի հայ-լիբանանյան կապերի դինամիկ զարգացումը: Անդրադառնալով հայ-լիբանանյան առեւտրատնտեսական հարաբերություններին, Վարդան Օսկանյանը նշել է, որ, չնայած ներկայումս երկուստեք առկա է մեծ ներուժ, սակայն, դրանց մակարդակը չի համապատասխանում երկկողմ քաղաքական գործակցության մակարդակին եւ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունների ոգուն: Չնայած վերջին տարիներին առանձին ահնատների կամ ընկերությունների շնորհիվ որոշ չափով աճել է առեւտրափոխանակության ծավալը եւ ընդլայնվել է ապրանքների տեսականին, այնուամենայնիվ, կարիք կա փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման եւ պետականորեն գործարարներին երկուստեք խրախուսման: Այս առումով, կողմերը կարեւորել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձեւավորումը: Գործարար կապերի աշխուժացման իմաստով դրական ներգործություն կարող են ունենալ նաեւ համապատասխան տեղեկատվության փոխանակումը եւ գործարարների համատեղ խորհրդի, կամ առեւտրա-արդյունաբերական համատեղ պալատի հիմնումը` երբ կանոնավոր հանդիպումների արդյունքում կհստակեցվեն փոխգործակցության հեռանկարային ոլորտները: Կողմերը նշել են նաեւ, որ գործարար կապերի աշխուժացմանն իր դրական լուման կարող է հաղորդել նաեւ հայ-լիբանանյան համատեղ ձեռնարկությունների հիմնումը: Ներկայումս Հայաստանում լիբանանյան կապիտալի մասնակցությամբ արդեն գործում են 50-ից ավելի, հիմնականում` փոքր եւ միջին համատեղ ձեռնարկություններ: Հանդիպումից հետո նախարարը այցելել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ընտանիքի առանձնատուն եւ վարչապետի տիկնոջն ու որդուն Հայաստանի իշխանություների ու անձամբ իր անունից կրկին անգամ ցավակցություններ հայտնել Հարիրիի սպանության կապակցությամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---