ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՄՈՏ ՍՊԱՆՎԵԼ Է ԵՆԹԱԴՐՎՈՂ ԱՀԱԲԵԿԻՉ-ՄԱՀԱՊԱՐՏԸ

PanARMENIAN.Net - Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից ոչ հեռու սպանվել է մահապարտի գոտիով մի ահաբեկիչ: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 9:30-ին: Էրդողանի նստավայրին է մոտեցել մի մարդ: Պահակախումբը նկատել է, որ տղամարդու մարմնին ամրացված է պայթուցիկ նյութ: Կանգ առնելու հրամանին նա չի արձագանքել եւ սպանվել է: Պայթյուն տեղի չի ունեցել: Միջադեպի վայրում աշխատում են սակրավորները: Աշխատանք է տարվում պայթուցիկի վնասազերծման ուղղությամբ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---