ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ 1 հուլիսի 2005 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Լիբանանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է երկրի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախագահին փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի ողջույնները` Վ. Օսկանյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում բարեկամ Լիբանանում ընթացող զարգացումներին եւ ուրախ են, որ երկրում վերահաստատվում է կայունությունը, ինչի մեջ որոշիչ են եղել նաեւ անձամբ Էմիլ Լահուդի ջանքերը: Անդրադառնալով հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գոյություն ունեցող քաղաքական բարձր մակարդակի գործակցությանը վերջին տարիներին գումարվում է նաեւ գործարար շրջանակների փոխադարձ հետաքրքրությունը, ինչի շնորհիվ առանձին բնագավառներում նկատելիորեն աճում են լիբանանյան ներդրումները Հայաստանում, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսում: Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Վ.Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վիճակը եւ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |