«Համասի» ղեկավարը ժամանել է Կահիրե ՖԱԹՀ-ի առաջնորդի հետ բանակցելու համար

«Համասի» ղեկավարը ժամանել է Կահիրե ՖԱԹՀ-ի առաջնորդի հետ բանակցելու համար

PanARMENIAN.Net - Պաղեստինի «Համաս» խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշաալը ժամանել է Կահիրե Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններին մասնակցելու համար: Հունվարի 9-ին կայանալիք հանդիպմանը միջնորդի դերում հանդես կգա Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին, հաղորդում է BBC-ն:

«Համաս» խմբավորման և ՖԱԹՀ կազմակերպության միջև բանակցությունները փակուղի էին մտել 2007-ին, երբ «Համասը» հաղթանակ էր տարել Գազայի հատվածում կայացած խորհրդարանական ընտրություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---