Microsoft-ը 2,5 ամսվա ընթացքում վաճառել է Windows 8-ի 60 մլն արտոնագրված պատճեններ

Microsoft-ը 2,5 ամսվա ընթացքում վաճառել է Windows 8-ի 60 մլն արտոնագրված պատճեններ

PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիան հաշվետու է եղել Windows 8 օպերացիոն համակարգի ավելի քան 60 մլն արտոնագրերի շուկայում հայտնվելուց 2.5 ամիս անց, հաղորդում է Windows պաշտոնական բլոգը: Windows 8-ի վաճառքի տեմպերը մոտավորապես համապատասխանում են նրա նախորդի` Windows 7-ի ցուցանիշներին:

Windows 8-ը դարձել է Microsoft-ի առաջին սեղանի պլատֆորմը, որն օպտիմալացված է ինչպես ավանդական անհատական համակարգիչների, այնպես էլ պլանշետների հետ աշխատանքի համար: Այդ համակարգի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Microsoft-ը, այնպես էլ համակարգչային սարքավորումների բազմաթիվ արտադրողներ:

2012-ի հոկտեմբերի 26-ին մեկնարկած արտոնագրված պատճենների վաճառքի մասին հաղորդել է Windows-ի մշակման հարցերով Microsoft-ի ստորաբաժանման ֆինանսական տնօրեն Թամի Ռելերը J.P. Morgan Tech Forum ամենամյա համաժողովի ժամանակ: Ընկերության տվյալներով, այսօրվա դրությամբ Windows 8-ը մոտավորապես ցուցադրում է վաճառքի նույն տեմպերը, ինչ և Windows 7 պլատֆորմը նույն շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---