Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ՝ 4.2 միլիարդ դոլար հասույթ եւ 10.4% աճ 2012 թ-ին![]() 10 հունվարի 2013 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հայտարարել է, որ 2012 թ-ի սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է 4.2 միլիարդ դոլար՝ գրանցելով 10.4 % աճ: Ըստ 2012 թ-ին գրանցած աճի ծավալների՝ Գրանթ Թորնթոնը առաջատարն է աշխարհի վեց խոշոր աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպությունների մեջ: «Հպարտանալու հետ մեկտեղ մենք համոզված ենք, որ մեր հաջողության իրական չափման միավորը հաճախորդներին մատուցած ծառայությունների որակն է», մեկնաբանել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը: «Այս առումով եւս, վստահ եմ, որ ունեցել ենք շատ լավ տարի եւ հիմք դրել հետագա նպատակների իրագործման համար: 2013 թ-ին մենք շարունակելու ենք ձեռնամուխ լինել մեր հիմնական նպատակին՝ ամրապնդել արագ զարգացող ընկերություններին բացառապես որակյալ ծառայություններ մատուցող կազմակերպության հեղինակությունը՝ աջակցելով հաճախորդներին բացահայտել աճի իրենց ներուժը»: Անցյալ տարում ավելի քան 14%-ով ավելացել է Գրանթ Թորնթոն ընկերությունների աշխատակազմը՝ հասնելով 35,809-ի 124 երկրներում: Կայուն աճ է գրանցվել բոլոր հիմնական ծառայությունների ուղղություններով՝ 11% աուդիտորական (1.9 միլիարդ դոլար հասույթ), 9% հարկային (900 միլիոն դոլար հասույթ) եւ 18% այլ խորհրդատվական (1.1 միլիարդ հասույթ) ծառայություններում: Աճի ամենաբարձր ցուցանիշը՝ 33%, մեծապես շնորհիվ Ավստրալիայում եւ Չինաստանում կատարված միավորումների գործարքների, գրանցվել է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ հասույթը կազմել է 579 միլիոն դոլար: Եվրոպայում շրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 8%-ով՝ հասնելով 1.58 միլիարդ դոլարի, որտեղ Ավստրիայի, Դանիայի, Գերմանիայի, Հունաստանի եւ Լեհաստանի անդամ ընկերությունները գրանցել են ավելի քան 20% աճ: Մեծ Բրիտանիայի անդամ ընկերությունը գրանցել է 13%-ի աճ: 2012 թ-ը հատկանշական էր Գրանթ Թորնթոնի համար նաեւ 12 նոր անդամ ընկերությունների ավելացմամբ եւ մոտ 20 այլ միավորումների գործարքների կայացմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |