ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍ 2005» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Երեւանում տեղի կունենա «Միսս Կովկաս 2005» գեղեցկության մրցույթը: Ինչպես հաղորդել են մրցույթի կազմկոմիտեյում, ստուգատեսին կմասնակցեն աղջիկներ Կովկասի բոլոր տարածաշրջաններից հետեւյալ անվանակարգերում` «Միսս միասնություն», «Միսս տուրիզմ», «Միսս թոփ մոդել», «Միսս ֆոտոմոդել», «Միսս շարմ», «Միսս բիկինի» եւ «Միսս Կովկասի դիսկո»: Ժյուրիի կազմում են գեղեցկության մրցույթների անցկացման տարածաշրջանային գործակալությունների տնօրեններ, Հայաստանում հավատարմագրված արտերկրյա դեսպաններ: «Միսս Կովկաս 2005» տիտղոսի կրողը կներկայացնի Կովկասը ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի բազմաթիվ գեղեցկության միջազգային մրցույթներում: Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների նկարահանումներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---