Թուրքմենստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Թուրքմենստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու և համագործակցությունը մի շարք ոլորտներում խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան:

Նախագահը հաջողություններ է մաղթել Աթա Սերդարովին՝ հետագա աշխատանքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---