Արտակ Շաքարյան. Սահմանակետ բացելով, Թուրքիան նաև ապակայունացնող տարր կուղղարկի Հայաստան

Արտակ Շաքարյան. Սահմանակետ բացելով, Թուրքիան նաև ապակայունացնող տարր կուղղարկի Հայաստան

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայքէջում հայ-թուրքական սահմանը սիրիահայերի համար առանց նախապայմանների բացմանն ուղղված ստորագրահավաքի դրական կողմի ու վտանգների մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Պրոակտիվություն է: Այս անգամ ոչ թե Թուրքիայի որևէ սցենարի ենք արձագանքում, այլ վերջապես մենք ենք սցենար առաջարկում: Ցանկացած արդյունքի դեպքում հայ-թուրքական հարաբերությունները ևս մեկ անգամ կքննարկվեն բարձր ատյաններում ու մամուլում և ոչ միայն ցեղասպանության մասով», - ասաց Արտակ Շաքարյանը:

Անդրադառնալով նախաձեռնության վտանգավոր կողմին` թուրքագետը նշեց. «Թուրքիան, իր շահերից ելնելով, կարող է ընդառաջ գնալ նախաձեռնությանը: Արդյոք Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը, հաշվի առնելով, որ ոչ միայն սիրիահայեր կարող են գալ: Վերջին շրջանում Սիրիայում կտրուկ ավելանում է թալիբների ու իսլամիստների թիվը: Թուրքիան կարող է, հնարավորությունն օգտագործելով, ապակայունացնող տարր մտցնել Հայաստան»:

Արտակ Շաքարյանը խոսեց նաև այն հնարավորության մասին, որ մինչև փետրվարի 4-ը 25.000 ստորագրություն կարող է չհավաքվել (միայն այդ դեպքում ԱՄՆ նախագահի վարչակազմը կանդրադառնա առաջարկին), իսկ դա կնշանակի, որ ամեն երկու սիրիահայից մեկը չի քվեարկել ու չի ուզում գալ Հայաստան: Բայց պետք է հաշվի առնել նաև, որ Սիրիայի հայաշատ քաղաքներում ու թաղամասերում էլեկտրաէներգիան ու ինտերնետն անջատված են:

Թուրքագետի խոսքով` այս ամենով հանդերձ, սահմանի բացումը երկկողմանի հաղթանակ կլինի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---