Սերբիայի խորհրդարանը պահանջում է Կոսովոյի հյուսիսում սերբական ինքնավարության ստեղծում

Սերբիայի խորհրդարանը պահանջում է Կոսովոյի հյուսիսում սերբական ինքնավարության ստեղծում

PanARMENIAN.Net - Սերբական խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել կառավարության պլանին Կոսովոյի հյուսիսային մասում բնակվող սերբական էթնիկական մեծամասնության ինքնավարությունը հաստատելու մասին, հաղորդում է Deutsche Welle-ն: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի և վարչապետ Իվիցա Դաչիչի ներկայությամբ 2013-ի հունվարի 13-ին փաստաթղթի համար քվեարկել են խորհրդարանի 250 պատգամավորներից 175-ը:

Ընդունված փաստաթղթում ընդգծվում է, որ Բելգրադը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբական խորհրդարանականները պահանջում են Պրիշտինայից Կոսովոյում բնակվող մոտ 80 հազար սերբերին լիակատար ինքակառավարում տրամադրել իրավապահ մարմինների աշխատանքում, ինչպես նաև արդարադատության, ֆինանսների և կրթության ոլորտներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---