ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ» Է ԱՆՎԱՆԵԼ ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, ԵԱՀԿ ԽՎ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը «հավասարակշռված Է»: Նշենք, որ մեկնաբանելով Լենմարկերի զեկույցը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ասել է. «Փաստաթղթի բովանդակությունը այն է, որ ադրբեջանցիների մոտեցումը, ըստ որի նրանք սկզբից պետք է ինչ-որ հողեր ստանան հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար, անընդունելի է: Համատեքստը հետեւյալն է. համագործակցությունը պետք է սկսվի այսօրվանից, մասնավորապես, «Ընդլայնված Եվրոպա.նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, ինչը շատ բարենպաստ է մեզ համար: Վ.Հավհաննիսյանը մատնանշել է նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք.«առաջին անգամ Լենմարկերը շարադրել է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը, այդպիսով վերականգնելով հակամարտության երրորդ կողմի կարգավիճակը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---