ԵԱՀԿ-Ն ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԿԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ12 հուլիսի 2005 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական պատվիրակության ղեկավար Ալեքսի Հարկոնեին` ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինի ուղեկցությամբ, տեղեկացնում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրել է Հայ Եկեղեցու անցած պատմական ուղին, մասնավորապես, նշել է Եկեղեցու առջեւ ծառացած դժվարությունները, մարտահրավերները, ինչպես նաեւ ժողովրդի հոգեւոր դաստիարակությանն առնչվող եւ այլ հարցեր: «Մենք ուզում ենք մեր շնորհակալությունը բերել ձեր կազմակերպությանը` ձեր ներդրած ջանքերի համար` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, համագործակցության ոգին զորացնելու, մարդկանց բարօր կյանքի պայմաններ ստեղծելու գործում»,- նշել է Գարեգին երկրորդը: Իր հերթին, Հարկոնեն անդրադարձել է Հայաստան այցի մանրամասներին` շեշտելով, որ այցը լավ հնարավորություն է ընձեռել իրեն ճանաչելու Հայաստանը եւ հայ ժողովրդին, ինչպես նաեւ կարեւորել է Կաթողիկոսի հետ իր հանդիպումը: «Հայ հասարակության միաբանության գործում կարեւոր է Հայ եկեղեցու դերը»,- նշել է Ալեքսի Հարկոնենն: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ հնարավորինս կանի` նպաստելու ղարաբաղյան հակամարտության շուտափույտ կարգավորմանը: Հանդիպման ավարտին Հարկոնեն Կաթողիկոսին փոխանցել է նաեւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքի եղբայրական ջերմ ողջույնները: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |