ATP ղեկավար Բրեդ Դրյուիտը ստիպված կլինի լքել իր պաշտոնը մոտոնեյրոնային հիվանդության պատճառով

ATP ղեկավար Բրեդ Դրյուիտը ստիպված կլինի լքել իր պաշտոնը մոտոնեյրոնային հիվանդության պատճառով

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) ղեկավար Բրեդ Դրյուիտը ստիպված կլինի լքել իր պաշտոնը մոտոնեյրոնային հիվանդության պատճառով:

Դրյուիտը գլխավորեց ATP-ն մեկ տարի առաջ, 54-ամյա ավստրալացին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նրան փոխարինող գտնելը: Նրա աջակցությամբ այս ընթացքում աճել են Մեծ սաղավարտի մրցաշարների մրցանակային ֆոնդերը, փորձ է ձեռնարկվել կանոնավորել մրցումների օրացույցը, որը թենիսիստների կարծիքով չափազանց սեղմ է:

Մոտոնեյրոնային հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ զարգացող, անբուժելի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ վնասվում են շարժողական նեյրոնները, ինչը հանգեցնում է կաթվածի և մկանների ապաճումի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---